Անգամ վերջին 7 օրը Արցախում ինձ համար երջանիկ էին, քան հիմա,ես այսպես ապրել չեմ կարող


Անգամ վերջին 7 օրը Արցախում ինձ համար երջանիկ էին, քան հիմա,ես այսպես ապրել չեմ կարող
Հոկտեմբեր 1 15:01 2023

Արցախի կորուստը կործանարար եղավ ինձ համար։ Ես այս իրականությունը ընդունել չեմ կարող, ինձ թվում է, որ մենք պետք է հետ գնանք հենց հիմա, ոչ վաղը, ոչ մի ամսից այլ հենց հիմա։ Արցախը այսպես հեշտ անհետանալ չի կարող, մեր պատմությունը, ժառանգությունը, նիստուկացը այսպես վերանալ չի կարող։ Ավելի շատ մեկ շաբաթ է ես մտածում եմ, թե ինչը կարող է լինել նոր իմաստ այս կյանքում, ինչը կարող է ուժ տալ մեզ հաղթահարելու այս չարաբաստիկ աղետը, բայց չեմ գտնում։ Ես գժվել եմ, դրա համար բավարար առիթներ շատ ունեմ։ Արցախից դուրս ինձ այլ կյանք պետք չէ։ Անգամ վերջին 7 օրը Արցախում ինձ համար երջանիկ էին, քան հիմա։
***

Ես Արցախից մի բուռ հող էի ուզում բերել հետս, բայց հետո հասկացա, որ դա կեղծ է։ Արցախը Հայաստանի մի մաս է։ Արցախից է սկսվում Հայաստանը ու Հայաստանի մի մասը հիմա չկա։ Արցախցիները այլ երկիր չեն եկել սիիելի հայրենակիցներ։ Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Արցախն մեր գոյությունը իմաստավորողն էր, Արցախս մեր պայքարը արդարացողն էր։ Հիմա ոռնում է հետ եկեք։ Ես չեմ կարող ապրել այլ վայրերում։ Իմ միակ վերականգնման հույսը` Հայաստանը ուժեղ տեսնելն է։ Արցախցիները եկել են Հայաստանը ուժեղացնելու, քանի որ իրենց բաժին Հայաստանը այժմ չկա եղբայրներ։ Ու սա խենթանալու է։

***
Չհավատաք, որ արցախցին պարտվել է, վախեցել է`դա սուտ է։ Մեզ չեն կոտրել պատերազմները, ամիսներով սովը, կյանքի գնով հողը պահելու գաղափարը։ Մեզ ջրել են, որպես սկսված և ավարտված պրոյեկտ։ Սա է խենթանալու, սա է հիմա ինձ շնչահեղձ անում։
.***
Ես այսպես ապրել չեմ կարող