44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիում զոհված Վարդգես Ղազարյանի հայրը` Սեդրակ Ղազարյանը, պատրաստ է իր տանն ընդունել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի։ Նա բնակվում է Արագածոտնի մարզի Զովասար գյուղում։ Այն գտնվում է Երևան-Գյումրի ավտոճանապարհին։ Նշեց, որ կարող է ընդունել մինչև հինգ հոգուց բաղկացած ընտանիքի` երկար ժամանակով։ Ցանկացողներին կարող եմ տրամադրել Սեդրակ Ղազարյանի հեռախոսահամարը։