Սուրենավանի վարչական ղեկավարը ներողություն է խնդրել, սակայն չի մոռացել նշել․ «Դեմ եմ հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն»


Սուրենավանի վարչական ղեկավարը ներողություն է խնդրել, սակայն չի մոռացել նշել․ «Դեմ եմ հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն»
Սեպտեմբեր 30 13:23 2023

Սուրենավանի վարչական ղեկավար Անի Վարդազարյանը, ով  հրապարակային սպառնացել էր ցույցերին մասնակից արցախցիներին զրկել բոլոր տեսակի օգնություններից, նոր գրառում է արել։ Նա ներողություն է խնդրել իր հայտարարության համար, սակայն կրկին իր կարծիքն է պարտադրել արցախցիներին․ «Դեմ եմ հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն»։

«... Ես ներողություն եմ խնդրում իմ արած հայտարարության համար, որով կարծիք է ստեղծվել, թե ես դեմ եմ արցախցուն օգնելուն, սակայն ասածս ենթադրում է հետևյալը.

Ամենքս հիմա պատրաստ ենք միայն ու միայն աջակցելու, սակայն մեր աջակցությանը զուգահեռ՝ ձեր հրապարակում հայտնվելը, խառնվելը ներքին ներքաղաքական գործերին, հարված է մեզ թիկունքից ու թշնամու հարվածին համարժեք։ Դեմ եմ այս ծանր իրավիճակում հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն, այն բողոքին, որով ոչնչով մեկս մյուսիս չենք օգնում»,- գրել է Վարդազարյան Անին։