IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում մրցում է «Փյունիկի» հետ։
Երկրորդ կեսի միջնամասում խաղադաշտում կրքերը սրվեցին։ Խաղադաշտում ընթանում էր կոշտ պայքար։ Հերթական խախտումին բուռն արձագանքեց Վարդան Մինասյանը, որը կարմիր քարտ ստացավ։
Խաղադաշտից հեռանալիս Մինասյանը հարվածեց ու կոտրեց 4-րդ պաշտոնյայի համար նախատեսված սեղանը։
Արարատ-Արմենիայի կազմում կարմիր քարտ ստացավ նաև Յեննե Տենեոնը։