Այսօր առաջին անգամ կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները


Այսօր առաջին անգամ կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները
Օգոստոս 21 10:38 2023

Այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները։ Այս մասին հայտնում ենք Սյունիքի մարզպետարանից։

Սահմանված ժամանակին Զվարթնոց օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում և ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել Երևան։

Կապան-Երևան չվերթի օդանավում ուղևորների մեջ են նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը։