Որտեղ են այս պահին բռնության ենթարկված երեխաները


Որտեղ են այս պահին բռնության ենթարկված երեխաները
Օգոստոս 19 09:58 2023

Աննա Արևշատյանի և նրա ամուսնու կողմից բռնության ենթարկված 5 երեխաները, մեր տեղեկություններով, գիշերը տեղափոխվել են երեխաների աջակցության կենտրոն:

Իրավապահ համակարգին մոտ կանգնած Հրապարակի աղբյուրն ասաց, որ նախքան կենտրոն տեղափոխվելը երեխաներին նախ տարել են Գավառ, այնտեղ քննչական գործողություններ են կատարվել, որոնց երեխաները ևս մասնակցել են:

Հիշեցնենք, որ Աննա Արևշատյանն այս պահին ձերբակալված է, նա մեղադրվում է երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց մասնակցությամբ պոռնկագրական նյութեր պատրաստելու մեջ: