Անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը Աննա Արևշատյանն է․ լուսանկարներ


Անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը Աննա Արևշատյանն է․ լուսանկարներ
Օգոստոս 18 11:45 2023

Irakanum.am–ն արդեն տեղեկացրել էր, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա:

 ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել էր, որ ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ոստիկանությունում է:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մեզ հայտնի դարձավ, որ անչափահաս երեխային ծեծի ենթարկող, նվաստացնող կինը Գավառ քաղաքի բնակիչ Աննա Արևշատյանն է։ Վերջինս  34 տարեկան է, ունի երեք երեխա։