Իսպանական Լա լիգայի չեմպիոն կատալոնական «Բարսելոնան» ակումբի հիմնադիր Ժոան Գամպերի անվան գավաթի համար խաղում 4։2 հաշվով հաղթեց անգլիական «Տոտենհեմին»:
3-րդ րոպեին Լեվանդովսկին առաջ մղեց իսպանական թիմին։ Մինչը ընդմիջման գնալը Օլիվեր Սկիպը դուբլի հեղինակ դարձավ ու առաջ մղեց անգլիական թիմին, գրում է Armsport-ը։
81-րդ րոպեիՆ Ֆերան Տորեսը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Հիմնական ժամանակի վերջին րոպեին Ֆատին առաջ մղեց կատալոնյան թիմին, իսկ 3 րոպե անց Էզալզուին հաշիվը դարձրեց 4։2։