Ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ՝ աշխարհի 41 երկրների 179 քաղաքներից. Գյումրին՝ Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանն ընդառաջ


Ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ՝ աշխարհի 41 երկրների 179 քաղաքներից. Գյումրին՝ Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանն ընդառաջ
Օգոստոս 5 21:25 2023

8-րդ ամառային խաղերին կմասնակցեն ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ՝ աշխարհի 41 երկրների 179 քաղաքներից: Համահայկական խաղերին Գյումրից մասնակցում է 231 մարզիկ-մարզուհի և մարզիչ՝ ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ, լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, շախմատ, մեծ թենիս, սեղանի թենիս, հանդբոլ, բադմինթոն, բասկետբոլ, վոլեյբոլ, լող, հրաձգություն, թեթև ատլետիկա մարզաձևերում: 

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցող Գյումրու թիմը՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանի, ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանը, մարզական ոլորտի ղեկավար/ներկայացուցիչներ, Վարդանաց հրապարակից  քայլեթով շարժվել է դեպի մարզադաշտ:

Հայաստան-Սփյուռք համագործակցության, աշխարհասփյուռ հայության համախմբման լավագույն հնարավորությունն ընձեռող միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը կմեկնարկի  ժամը 21:00-ին:

Միջոցառումը հեռարձակվելու է ուղիղ եթերով:

Բացման հանդիսավոր արարողությանը կարող եք հետևել նաև Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրված մեծ էկրանի միջոցով:

Ոստիկանություն, փրկարար ծառայություն, շտապօգնություն իրականացնում են ծառայություն: 

Առաջին օգնության  սպասարկում կիրականացնի նաև  Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։