Վազորդ Երվանդ Մկրտչյանն անկախ Հայաստանի աթլետիկայի առաջին մեդալն է նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերում


Վազորդ Երվանդ Մկրտչյանն անկախ Հայաստանի աթլետիկայի առաջին մեդալն է նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերում
Օգոստոս 4 12:53 2023

Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում Հայաստանը 2-րդ մեդալն է նվաճել: Վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500 մետր վազքատարածությունում բավական լավ է հանդես եկել և զբաղեցրել 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի, հայտնում են ԿԳՄՍ-ից։

Հատկանշական է, որ Երվանդ Մկրտչյանն անկախ Հայաստանի աթլետիկայի առաջին մեդալն է նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերում:

Հիշեցնենք, որ 1500 մետր վազքատարածության որակավորման փուլը Մկրտչյանը հաղթահարել էր 1-ին տեղով:

Ավելի վաղ այս Խաղերում հայկական պատվիրակության առաջին մեդալը նվաճել էր ուշուիստ Ժիրայր Պետրոսյանը: Նա երկու հաղթական մենամարտ էր անցկացրել և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, պարտություն էր կրել և բավարարվել բրոնզե մեդալով:

Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում եզրափակիչ են դուրս եկել նաև մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը: Ավետիսյանը վաղը՝ օգոստոսի 5-ին, հանդես կգա օղակների, իսկ Խաչիկյանը՝ նժույգ թափերի վարժության եզրափակչում: