Անհայտ անձինք, փաստորեն, կարող են անարգել մոտենալ Երևանի մի զգալի հատվածին սնուցող ջրագծին և վնասել այն․ Մանե Թանդիլյան


Անհայտ անձինք, փաստորեն, կարող են անարգել մոտենալ Երևանի մի զգալի հատվածին սնուցող ջրագծին և վնասել այն․ Մանե Թանդիլյան
Օգոստոս 3 14:12 2023

Անհայտ անձինք, փաստորեն, կարող են անարգել մոտենալ Երևանի մի զգալի հատվածին սնուցող ջրագծին և վնասել այն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

 

 

«Նույն հաջողությամբ այդ անհայտ անձինք կարող են վնասել հոսանքի լարերը, գազատարները, ինտերնետ մալուխներ և նման կենսական նշանակության ենթակառուցվածքներ», - հավելել է նա։

 

Թանդիլյանի խոսքով՝ սա հերթական անգամ խոսում է այն մասին, որ Երևանի գործող իշխանությունը հեռու է քաղաքային կառավարումից:

 

Նրա խոսքով՝ +40 և ավելի ջերմաստիճանի պայմաններում մարդիկ օրերով ջուր չունեն ու պատճառն անվերահսկելի քաոսն է, որը ստեղծել են այս իշխանություններն իրենց շինարարատենչ ագահությամբ: