Բուխարեստում ընթացող Մ23 Եվրոպայի առաջնությունում 102կգ քաշային պայքարում ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան Գարիկ Կարապետյանը դարձավ մրցաշարի հաղթող և սահմանեց աշխարհի ռեկորդ, գրում է Armsport-ը։
Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրեց 181կգ ծանրաձող՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց 205կգ ծանրաձողը՝ կրկին նվաճելով փոքր ոսկին։ Երկամարտում Կարապետյանը գրանցեց 386կգ։