Ծանրորդ Սուրեն Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Բուխարեստում ընթացող առաջնության 89 կգ քաշայինների պայքարում հայ ծանրորդը պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել երկամարտի 341 կգ արդյունքով (150+191):
Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 150 կգ ծանրաձողը և արժանացել փոքր արծաթե մեդալի, իսկ հրում վարժությունում Գրիգորյանը փոքր ոսկե մեդլա է նվաճել՝ 191 կգ արդյունքով: