Մեր՝ շատ, չափազանց շատ, աննկարագրելի շատ չարացած «քույրեր եւ եղբայրներ». Աննա Հակոբյանը


Մեր՝ շատ, չափազանց շատ, աննկարագրելի շատ չարացած «քույրեր եւ եղբայրներ». Աննա Հակոբյանը
Հուլիս 26 13:34 2023
Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող մեր՝ շատ, չափազանց շատ, աննկարագրելի շատ չարացած «քույրեր եւ եղբայրներ».
Վստահ եմ, որ դուք ձեր անհատական-անձնական-մասնավոր պատճառներն ունեք չարանալու, եւ այդ պատճառները ձեզանից յուրաքանչյուրին անասելի ծանր եւ անտանելի են թվում։
Եւ այնուամենայնիվ՝ դուք էլ պինդ եղեք։ Եթե չեք կարողանում պինդ լինել, ապա փորձեք ավելի հավասարակշռված լինել։ Եթե չեք կարողանում հավասարկշռված լինել, ապա առնվազն Ժամանակն է, որպեսզի սկսեք մտածել դրա մասին եւ աշխատեք այդ ուղղությամբ։
Որպես առաջին քայլ փորձեք հանրային հարթակներում ձեր հնչեցրած խոսքը կառավարել։
Նկատի չունեմ՝ այլեւս իմ ամուսնու, իմ ու իմ երեխաների առասպելական տանջանքներն ու մահը չփափագեք։ Իհարկե ոչ։ Դա ձեր ընտրությունն է, եւ ոչ ոք չի կարող քննարկել անգամ այդ ընտրությունը։
Պարզապես ժամանակն է, որ ավելի պատասխանատու լինեք սեփական միջավայրի հանդեպ, եւ ամենատարբեր փափագներ ձեւակերպելիս արտահայտչամիջոցների եւ բառերի ընտրություն կատարեք։
Եւ համոզված եղեք՝ դա հանդարտություն եւ հանգստություն կբերի առաջին հերթին հենց ձեզ։