«Հայ կինոյի թախիծն ու ժպիտը» բնորոշումը Նովենցին պատահաբար չեն տվել. Մանե Թանդիլյան


«Հայ կինոյի թախիծն ու ժպիտը» բնորոշումը Նովենցին պատահաբար չեն տվել. Մանե Թանդիլյան
Հուլիս 10 16:25 2023

Դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցն այսօր կդառնար 86 տարեկան։

 

 

Իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:

 

«Հայ կինոյի թախիծն ու ժպիտը» բնորոշումը Նովենցին պատահաբար չեն տվել. նա ուժեղ էր, տաղանդավոր, զուսպ ու էմոցիոնալ, համեստ ու վեհաշուք… այնպիսին, ինչպիսին կինն է, հայ կինը։

 

Իր կողմից մարմնավորած յուրաքանչյուր կերպար դերասանուհուն դարձնում էր անգերազանցելի արտիստ, որի ցանկացած դեր իր հետքն է թողել հայ բեմի ու էկրանի պատմության մեջ, դարձել անգնահատելի ժառանգություն։

 

Շնորհավոր երկնային ծնունդդ, սիրելի՛ Նովենց։