Էրիկ Իսրայելյանին կզորակոչեն բանակ. կառավարությունը դադարեցրեց տարկետումը


Էրիկ Իսրայելյանին կզորակոչեն բանակ. կառավարությունը դադարեցրեց տարկետումը
Հուլիս 6 12:05 2023

Կառավարությունն այսօր կայացրած որոշումով դադարեցրեց սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Էրիկ Իսրայելյանին տրված տարկետումը:

Որոշման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի» մայիսի 4-ի գրությունը, որտեղ նշվել է, որ Էրիկ Արամի Իսրայելյանը չի հանդիսանում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ: