«Միլանը» հայտարարել է իտալական ակումբից չորս ֆուտբոլիստի հեռանալու մասին:
Իտալական թիմը լքել են դարպասապահ Չիպրիան Տետերուշանուն, պաշտպան Սերժինյո Դեստը, ինչպես նաև կիսապաշտպաններ Աստեր Վրանքսը և Տիեմուե Բակայոկոն։
Տետերուշանուն թիմից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Մնացած 3 խաղացողները ռոսոներիների կազմում հանդես են եկել վարձավճարով։
Միաժամանակ, միլանյան ակումբը շարունակում է աշխատել կազմն ուժեղացնելու ուղղությամբ։
Աղբյուր ArmSport.am