35 տարեկանում ինքնասպանություն է գործել ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն, Ղազախստանի Հանրապետության ծանրամարտի քառակի չեմպիոն Վլադիմիր Սեդովը, հայտնում է Zakon.kz-ն։
Նա հանդես էր գալիս 94 կգ քաշային կարգում և ուներ Ղազախստանի քառակի չեմպիոնի, 2009-ի աշխարհի չեմպիոնի, 2009-ի և 2016-ի Ասիայի չեմպիոնի տիտղոսներ։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Քուրմեթ» շքանշանով։
Այնուամենայնիվ, 2016 թվականի ամռանը Ռիոյի Օլիմպիական խաղերից առաջ վերստուգվել էր նրա դոպինգ թեստի նմուշը, որը հանձնել էր 2008թ․ Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ։ Նմուշի մեջ հայտնաբերվել էր արգելված խթանիչ՝ «Ստանոզոլոլ»:
Իսկ արդեն 2019 թվականի դեկտեմբերի 4-ին IWF-ն պաշտոնապես չեղարկեց ղազախստանցի ծանրորդ Վլադիմիր Սեդովի բոլոր տիտղոսները, որոնք նվաճել էր 2008-ից 2016 թվականներին։