Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով Ադրբեջանի Պետական կոմիտեն խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվել է թշնամուն հանձնվելիք Բերձորը, Աղավնոն ու Սուսն ադրբեջանցիներով հնարավորինս շուտ բնակեցնելու հարցը։ Այդ մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։ Նշվում է, որ համապատասխան մարմիններին հրահանգվել է բնակչության շրջանում իրազեկման աշխատանք տանել, որպեսզի հնարավոր լինի կարճ ժամկետում բնակեցնել օկուպացված հայկական բնակավայրերը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը, խախտվելով նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը, հայկական կողմից պահանջում է մինչեւ սույն թվականի օգոստոսի 25-ը հանձնել Լաչինի միջանցքն ու հայկական երեք բնակավայրերը' Բերձորը, Աղավնոն ու Ներքին Սուսը։