Ինչպես արդեն հայտնել ենք, Աղավնո համայնքի բնակիչները մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն գյուղը։ Համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը նշել է, որ իրականացվում է անձնական և պետական գույքի տարհանում։ Չավուշյանի խոսքով՝ մարդիկ չեն շտապում, դեռ սպասում են ինչ-որ փոփոխության։ «Միաժամանակ գիտակցում են ամբողջ վտանգը։ Ինչ որ մեզ ասվել է, պիտի անենք»,- ընդգշել է Չավուշյանը։
|