Ինչպես հայտնի է, Աղավնոյի բնակիչներին ասել են` մինչև օգոստոսի 25-ը պետք է հեռանան գյուղից: Բնակիչներից Լավրենտ Առաքելյանը դուրս գալու մտադրություն չունի, նկահարանման պահին զբաղված էր օղի թորելու գործով. «Ժողովուրդը ոնց կլինի՝ ես էլ իրենց հետ, բայց ես մտադրություն չունեմ գնալու, մտքովս էլ չի անցնում: Չեմ ուզում ստեղից բացակայել, ուզում եմ Աղավնոյում մահանալ, իմ ծնողները ստեղ են մահացել»,- ասել է նա: |