ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Բերձորը թուրքին հանձնելու նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։
Ահա այսպես, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու վրայից հեռացնում են խաչերը։
Որ ալիևները ժամանակ չծախսեն խաչերը մաքրելու և եկեղեցին մզկիթ սարքելու համար։
Խաղաղության փարթիին ընդառաջ առաջարկում եմ եկեղեցին միանգամից մզկիթի վերածել ու վերջին բերձորցու տեղահանման օրը թուրքի հետ մզկիթի տոնական բացումն անել՝ մոլլայի ազանի դզզոցի տակ։
Հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ հայը տեղահանվում է ոչ թե թուրքի, այլ իր իսկ ընտրած բանտիկով մուրճով իշխանության կողմից»։