Յուրաքանչյուր «վառված» տան դիմաց 50000 դոլար


Յուրաքանչյուր «վառված» տան դիմաց 50000 դոլար
Օգոստոս 10 10:12 2022
Բերձորի ու Աղավնոյի հանձնման հարցում Սփյուռքը եթե ցանկանա կարող է ցուցադրել ու ապացուցել իր հզորությունը: Ասեմ ինչպես:
Դավաճան իշխանությունները անվնաս հանձնվող յուրաքանչյուր տան դիմաց որքա՞ն են առաջարկում: 10 միլիոն դրա՞մ (շուրջ 25 հազար դոլար):
Մինչև օգոստոսի 25-ը Սփյուռքը կազմակերպում է դրամահավաք ու Հայաստանի իշխանությունների կողմից բռնի տեղահանության դեպքում յուրաքանչյուր «վառված» տան դիմաց առաջարկում է ասենք 50000 դոլար:
Առաջարկը կարող է մի փոքր տարօրինակ հնչել, բայց որ տրամաբանությամբ պիտի Սփյուռքի կառուցածը թողնել ադրբեջանցուն: