Դոլարի փոխարժեքի և ինվոյսային արժեքների դինամիկան. Ինչպես է դա ազդել կարագի գների վրա. ՄՊՀ


Դոլարի փոխարժեքի և ինվոյսային արժեքների դինամիկան. Ինչպես է դա ազդել կարագի գների վրա. ՄՊՀ
Հունիս 20 17:47 2022

2021 թվականի հոկտեմբեր և 2022 թվականի մարտ ամիսների ընթացքում 1 կիլոգրամ «Նոր Զելանդական» տեսակի կարագի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 12-15 տոկոսով:

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը բարձրացել է 5-7 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 9 տոկոսով՝ 4312 դրամից դառնալով 4692 դրամ։

2021 թվականի մայիս և 2022 թվականի մարտ ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 16-18 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 7 տոկոսով՝ 4382 դրամից դառնալով 4692 դրամ (տե՛ս Աղյուսակ 1)։

2021 թվականի դեկտեմբեր և 2022 թվականի հունիս ամիսների ընթացքում 1 կիլոգրամ «Անքոր» տեսակի կարագի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 6-7 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 10-11 տոկոսով, արդյունքում ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 0.37 տոկոսով՝ 4673 դրամից դառնալով 4690 դրամ։

 

2021 թվականի հունիս և 2022 թվականի հունիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 24-26 տոկոսով: Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 10-13 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը իջել է շուրջ 2.7 տոկոսով՝ 4820 դրամից դառնալով 4690 դրամ (տե՛ս Աղյուսակ 2)։

Ստորև ներկայացված Գծապատկեր 1-ում պատկերված է «Նոր Զելանդական» և «Անքոր» տեսակի կարագների մանրածախ գների դինամիկան 2022 թվականի մարտից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում։ 2022 թվականի հունիս ամսին նկատվել է կարագի մանրածախ իրացման գների իջեցումներ։