Նորվեգիան բոլորին գերազանցեց Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում


Նորվեգիան բոլորին գերազանցեց Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում
Փետրվար 20 23:30 2022

Նորվեգիան առաջին տեղը գրավեց փետրվարի 20-ին ավարտված Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի ընդհանուր մեդալային և ոչ պաշտոնական հաշվարկում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նորվեգիայի հավքականը նվաճեց 37 մեդալ, որոնցից 16-ը՝ ոսկե, 8-ը՝ արծաթե 13-ը՝ բրոնզե։ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի ավարը 32 մեդալ է (6 ոսկե, 12 արծաթե և 14 բրոնզե), Գերմանիայի հավաքականինը՝ 27 մեդալ (12 ոսկե, 10 արծաթե և 5 բրոնզե)։

Ընդհանուր առմամբ՝ Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում 7 մարզաձևերում կխաղարկվեցին 109 մեդալային հավաքածուներ: Մեդալների են արժանացել 27 երկրների մարզիկներ։