15 հետաքրքիր փաստ Լեոնարդո ԴիԿապրիոյի մասին


15 հետաքրքիր փաստ Լեոնարդո ԴիԿապրիոյի մասին
Փետրվար 20 00:45 2022

1. Լեոնարդո ԴիԿապրիոն ունի ռուսական արմատներ: Բացի ռուսականից, նա ունի նաև գերմանական, իտալական և ամերիկյան արմատներ:

 

 

2. Դերասան դառնալու որոշումը նա կայացրել է ընդամենը 10 տարեկանում: Մինչ այդ պահը նա ուզում էր դառնալ օվկիանոսագետ:

3. Լեոնարդո ԴիԿապրիոն երբեք չի սովորել համալսարանում. նա սովորել է միայն հասարակ միջնակարգ դպրոցում:

4. Պատանի հասակում ԴիԿապրիոն նկարահանվել է մի քանի տասնյակ գովազդային հոլովակներում:

5. Դերասանական կարիերայի սկզբում գործակալը ԴիԿապրիոյին առաջարկել է վերցնել ամերիկյան հնչեղություն ունեցող ծածկանուն, բայց նա հրաժարվել է:

6. Դերասանը «մաքուր» տեխնոլոգիաների ակտիվ կողմնակից է: Նրա տունը էներգիա է ստանում արևային մարտկոցներից, իսկ Լեոնարդոն ինքը վարում է էլեկտրամոբիլ:

7. ԴիԿապրիո նոմինացվել է «Օսկարի» և «Ոսկե Գլոբուսի», երբ ընդամենը 19 տարեկան էր:

8. Համաշխարհային փառք նրան բերեց Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմում խաղացած դերը:

9. ԴիԿապրիոն «Օսկարի» նոմինացվել է 6 անգամ: Ի վերջո, նա ստացավ այդ մրցանակը 2016 թվականին, բայց մրցանակաբաշխության ժամանակ, ձեռքը վերցնելով «Օսկարի» արձանիկը, նա պահել էր արձանիկն այնպես, որ ստացվել էր շատ երկիմաստ ժեստ՝ կապված միջին մատի դիրքի հետ: Դա պատահականությո՞ւն էր, թե՞ ոչ, ոչ ոք չգիտի:

10. Լեոնարդո ԴիԿապրիոյի երկրորդ անունը Վիլհելմ է:

11. Սարդ-մարդու դերն ի սկզբանե պետք է խաղար ԴիԿապրիոն, սակայն նա զիջում է այդ դերն իր ամենամոտ ընկերոջը՝ Թոբի Մագուայերին:

12. ԴիԿապրիոն շատ է սիրում իտալական պաստա և գերմանական երշիկ:

13. Դերասանի սիրելի ֆիլմը «Կնքահայրն» է, իսկ սիրելի գիրքը՝ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը»:

14. «Տիտանիկի» նկարահանումների ժամանակ նա Քեյթ Ուինսլեթին մատանի է նվիրել, որը վերջինս մատից չի հանում: Մատանու ներսի կողմում ինչ-որ բան կա գրված, բայց այդ գրվածքի բովանդակությունը գիտեն միայն ԴիԿապրիոն և Ուինսլեթը:

15. ԴիԿապրիոն երբեք ամուսնացած չի եղել: Ինչպես նա հայտարարել է մի անգամ, իրեն շատ հեշտ է խաղալ ընտանիք ունեցողի դեր, բայց իրական կյանքում այդ «դերին» նա դեռ պատրաստ չէ: