Իսպանիայում ջրի երես է դուրս եկել 1992 թվականին խորտակված գյուղը


Իսպանիայում ջրի երես է դուրս եկել 1992 թվականին խորտակված գյուղը
Փետրվար 17 00:52 2022

30 տարի ջրի տակ մնալուց հետո Իսպանիայի հյուսիս-արևմուտքում մի գյուղ ջրի երես է դուրս եկել: Այս մասին գրում է AR-ը։

 

 

Նշվում է, որ այս երևույթը հրահրել է իսպանապորտուգալական սահմանին երկարատև երաշտը։ Այնտեղ մի քանի ամիս անձրև չի եկել։

 

Քաղաքի իշխանությունները նշում են, որ իրավիճակը սրվել է պորտուգալական EDP էներգետիկ ընկերության «բավականին ագրեսիվ շահագործման» պատճառով, որը ղեկավարում է ջրամբարը: Այս կապակցությամբ կառավարությունը փետրվարի 1-ին  հանձնարարել է    վեց ամբարտակներում գրեթե ամբողջությամբ դադարեցնել ջրի օգտագործումը էլեկտրաէներգիայի արտադրության և ոռոգման համար:

 

 

Մինչդեռ շրջակա միջավայրի նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրի ջրամբարները լցված են 44 տոկոսով։