Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել


Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել
Փետրվար 15 22:40 2022

Փետրվարի 12-13-ը Մինսկում կայացել է սամբոյի Եվրոպայի գավաթի բաց առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել՝ 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե:

Եվրոպայի գավաթի բաց առաջնությանը 11 երկրի ավելի քան 150 մարզիկ է մասնակցել: Հայաստանը մրցաշարում ներկայացրել է 7 մարզիկ:

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, վիճակահանության արդյունքում բաց թողնելով առաջին գոտեմարտը, նախ հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Իլյա Մայուռաուին, ապա՝ ղազախստանցի Նուրդաուլետ Աիմբեկովին և եզրափակիչում հանդիպել թիմակցին՝ արցախցի Դավիթ Հովսեփյանին:

 

 

Դավիթը մինչ այդ հաղթել է ղազախ Կայիրբերդի Այդինբային, մոլդովացի Լուլիան Առապանին, ապա՝ Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանին:

 

Տիգրան Կիրակոսյանի և Դավիթ Հովսեփյանի միջև եզրափակիչ գոտեմարտն անցել է բավականին լարված պայքարում և ավարտվել Կիրակոսյանի հաղթանակով: Դավիթ Հովսեփյանն արժանացել է արծաթե մեդալի: