ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պետական պարգևների հանձնման արարողության ժամանակ օծանելիքի հավաքածու են նվիրել, որոնք արտադրվում են «Նովայա Զարյա» գործարանում: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, փետրվարի 2-ին կայացած միջոցառման տեսանյութը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Տեսագրության մեջ պատկերվում է գործարանի գլխավոր տնօրենի խորհրդական Անտոնինա Վիտկովսկայայի ելույթը, որը IV աստիճանի շքանշանի է արժանացել «Հանուն հայրենիքին մատուցած ծառայությունների»:
Վերջինս պատմել է, որ երկրի ղեկավարի օգնականին է փոխանցել բումունքի հավաքածուն, որը ներառում է «Կարմիր Մոսկվա» հայտնի բույրը, որը, ինչպես ընդգծել է գործարարուհին, կարող էր դրված լինել նաև Պուտինի մոր սեղանիկին: Մասնագետն ընդգծել է, որ իրենց հաջողվել է պահպանել լեգենդար օծանելիքի բաղադրությունը:
Տեսանյութն՝ այստեղ: Վիտկովսկայայի ելույթը կարող եք լսել 40-րդ րոպեից:
