Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդը նշել է գահ բարձրանալու 50-ամյակը։ Համավարակի պատճառով տոնակատարություններն անցկացվել են նեղ կազմով. հիմնական տոնակատարությունները տեղի կունենան ամռանը, հայտնում է TV2-ը։
Նախ, 81-ամյա թագուհին թագավորական ընտանիքի անդամների հետ այցելել է Դանիայի թագավորների դամբարան։ Այնտեղ նա ծաղկեպսակներ է դրեկ հոր՝ Ֆրիդրիխ IX-ի և նրա մոր՝ թագուհի Ինգրիդի շիրիմներին։
Օգոստոսի 10-11-ը տեղի կունենան Մարգրետե Երկրորդի գահակալման 50-ամյակի լայնամասշտաբ տոնակատարություններ։