Ես երբեք չէի պատկերացնի, որ ծննդյանս տարեդարձին կլինեմ հացադուլի մեջ. Մհեր Արմենիա


Ես երբեք չէի պատկերացնի, որ ծննդյանս տարեդարձին կլինեմ հացադուլի մեջ. Մհեր Արմենիա
Նոյեմբեր 13 20:57 2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած «Ազգի ձայն» կուսակցության ղեկավար, երգիչ Մհեր Արմենիան այսօր դառնում է 40 տարեկան։ Այս մասին նա հայտնում է Facebook-ի ուղիղ եթերում։

«Ես երբեք չէի պատկերացնի, որ ծննդյանս տարեդարձին կլինեմ հացադուլի մեջ` պահանջելով երկրի ղեկավարի հրաժարականը»,– ասաց է նա։

 
 

Նշենք, որ այսօր Մհեր Արմենիայի հայտարարած հացադուլի երրորդ օրն է։ Տեսանյութում նա հայտարարում է, որ հացադուլը կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ Փաշինյանը հրաժարական կտա։