Չինաստանում «Քովիդ-19»-ի տարածման նոր էպիկենտրոն է հայտնաբերվել


Չինաստանում «Քովիդ-19»-ի տարածման նոր էպիկենտրոն է հայտնաբերվել
Նոյեմբեր 12 15:10 2021

Չինաստանի Դալյան քաղաքում (Լյաոնինի հյուսիսարեւելյան նահանգ) շարունակում է աճել կորոնավիրուսով հիվանդացությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի տվյալները:

Անցած հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 11-ին, քաղաքի ներսում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 52 դեպք՝ նոյեմբերի 10-ին հայտնաբերված՝ 21-ի, նոյեմբերի 9-ին՝ 17-ի և նոյեմբերի 8-ին՝ հինգի դիմաց: Ավելի վաղ երկրի ներսում վիրուսի տարածման Էպիկենտրոնը ռուսաստանյան Բլագովեշչենսկին սահմանակից Հեյհե քաղաքն Էր (Հեյլունցզյանի հյուսիսարեւելյան նահանգ), որտեղ վարակման դեպքերի թվի աճը հաջողվել Է զսպել լոքդաունի խիստ միջոցներ սահմանելու արդյունքում:

Մասնավորապես, դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, սահմանափակվել է ավտոմոբիլային երթևեկությունը, փակվել են այն ձեռնարկությունները, որոնք չեն ապահովում բնակավայրի կենսագործունեությունը, սահմանափակվել է քաղաքային շրջանների ներսում բնակչության տեղաշարժը, դադարեցվել է Պեկին մեկնող գնացքների տոմսերի վաճառքը: Ընդամենը նոյեմբերի 11-ին Չինաստանում գրանցվել է COVID-19-ի 98 նոր դեպք, որոնցից 19-ը բերվել են արտասահմանից, իսկ 79-ը ներքին կատեգորիաների են: Մայրցամաքային Չինաստանի տարածքում կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է վարակման 98 հազար 99 դեպք, մահացել է 4636 քաղաքացի, լիովին ապաքինվել Է 92 հազար 183 հիվանդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: