Զամբիայում զբոսաշրջիկը ֆիքսել է՝ ինչպես է կատաղած փիղը սատկացնում իր ձագի վրա հարձակված կոկորդիլոսին (տեսանյութ)


Զամբիայում զբոսաշրջիկը ֆիքսել է՝ ինչպես է կատաղած փիղը սատկացնում իր ձագի վրա հարձակված կոկորդիլոսին (տեսանյութ)
Հոկտեմբեր 25 00:45 2021

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է Զամբիայում և ցույց է տալիս՝ ինչպես է բարկացած փիղը սատկացնում իր ձագի վրա հարձակված կոկորդիլոսին:

Տեսանյութն արել է դանիացի զբոսաշրջիկ Հանս Հենրիկ Հաահրը՝ Զամբեզի գետի մոտ:

Նրա խոսքով՝ փիղն անչափ մեծ ագրեսիայով է հարձակվել, բռնել է երկկենցաղի պոչից, նրան վեր հանել ու ուժեղ հարվածել ջրին: