Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները, բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ, կազմակերպել և իրականացրել են մարդասիրական ակցիա՝ Ստեփանակերտ քաղաքի գիշերօթիկ դպրոցի երեխաներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
«Այսօր մենք մարդասիրական ակցիա ենք իրականացրել Ստեփանակերտի մանկատանը, կոշիկներ, գրենական պիտույքներ տրամադրել։ Մարդասիրական բեռը տրամադրվել է բարեգործական կազմակերպությունների կողմից, որը Ստեփանակերտ են հասցրել խաղաղապահ ուժերը»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Վլադիմիրովը։
Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցում 19 որբ և առանց ծնողական խնամքի մնացած երեխա է մեծանում:
Երեխաները և դպրոցի դաստիարակները շնորհակալություն են հայտնել ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետներին և բարեգործական հիմնադրամին։
«Մենք երեխաներին կոշիկ, գրենական պիտույքներ ենք հասցրել, 19 երեխա այժմ բնակվում է մանկատանը, նրանք ունեն և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական խնդիրներ։ Շնորհակալություն ռուս խաղաղապահներին համատեղ գործունեության համար, հետագայում ևս կաշխատենք՝ ի շահ ամբողջ աշխարհում խաղաղության»,-ասել է բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայան։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի սոցիալական և կրթական հաստատություններին: Երեխաների համար խաղաղապահները դասեր են անցկացնում խաղաղության և անվտանգության վերաբերյալ, առաքում և նվիրաբերում դասագրքեր, գրենական պիտույքներ և բարեգործական կազմակերպությունների համար անհրաժեշտ իրեր:
Ռուս խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների հետ օգնություն են տրամադրել ԼՂ-ում դպրոց-ինտերնատի սաներին. ՌԴ ՊՆ

