Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծ պնդումը Շուշիի մասին


Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծ պնդումը Շուշիի մասին
Հոկտեմբեր 5 00:15 2021

Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, որ վերջին 30 տարիների ընթացքում Շուշիում այն ժամանակվա իշխանությունները մի նոր շինություն չեն կառուցել: Այս պնդումը ոչ միայն զավեշտալի է, այլ նաև չի համապատասխանում իրականությանը:

Միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարներով Շուշիի շրջանում արվել են հետևյալ աշխատանքները:

1999 թվական՝ Շուշիի ջրատարի վերակառուցում, 2005-ին՝ Շուշիի երաժշտական դպրոցի վերանորոգում 2009 թ-ին՝ Շուշի Քաղաքի Ջրամատակարարման Համակարգի Կառուցում 2010 թ-ին՝ Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի վերակառուցում,, Գիշերօթիկ մանկապարտեզի կառուցում ՇուշիումՄեծ Շեն գյուղի համայնքային կենտրոնի կառուցումՇուշի քաղաքի Հախումյան փողոցի բարեկարգման-վերակառուցման աշխատանքներԼՂՀ Շուշի Քաղաքի բնակելի շենքերի տանիքների վարակառուցում,  Շուշիի գրադարանի հիմնանորոգում, 2011-ին՝ Եզնիկ Մոզյանի անվան նոր արհեստագործական ուսումնարանի հիմնում Շուշի քաղաքում ,Քարին Տակ գյուղի ջրամատակարարման համակարգի կառուցում, 2013-ին՝ Համայնքային կենտրոնի կառուցում Քարին Տակ գյուղում, 2016-ին՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հարող տարածքում հասարակական զուգարանի կառուցումԱմարաս, Դադիվանք, Սուրբ Ղազանչեցոց վանական համալիրների տարածքում սանհանգույցների կառուցում 2018-ին՝ Արևային վահանակների տեղադրում Շուշիի և Ասկերանի շրջանների բնակավայրերում

 
 

 Ինչպես տեսնում ենք՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անում է հայտարարություն Շուշիում արված ներդրումների, կատարված աշխատանքների վերաբերյալ, որը չի համապատասպանում իրականությանը: