Արցախի ԱԺ նախագահն ու պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանի որդու հիշատակին


Արցախի ԱԺ նախագահն ու պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանի որդու հիշատակին
Հոկտեմբեր 3 15:22 2021

Հոկտեմբերի 3-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և խորհրդարանի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանի որդու՝ Արտյոմ Ավագյանի հիշատակին։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ի ֆեյսբուքյան էջում:

«Արցախյան 3-րդ պատերազմը մեզնից խլեց հայրենիքի բազում նվիրյալների, քաջազուն ու լավագույն հայորդիների՝ թողնելով հարյուրավոր անավարտ պատմություններ։

Հարյուրավոր կիսատ մնացած պատմություններից մեկի հերոսն է Արտյոմ Ավագյանը, ով պատերազմի առաջին իսկ օրվանից կամավորագրվեց 44-օրյա մղջավանջին։ Արտյոմը պատերազմի թեժ օրերին մասնակցել է Վարանդայում ընթացող դաժան մարտերին՝ որպես ավագ սերժանտ, ավագ հետախույզ և գնդացրորդ։ Փրկել է բազում վիրավորների, խոցել թշնամու ԱԹՍ-ներ, քաջաբար մարտնչել նենգ ու ոխերիմ թշնամու դեմ ։ 2020թ հոկտեմբերի 3-ին ,սակայն, Արտյոմը ընկավ քաջի մահով և իր կյանքով անմահացավ հանուն հայրենյաց։

Շախմատային մրցաշարերում միշտ պատվավոր տեղեր գրաված, ըմբշամարտի մարտարվեստում հաջողություններ և ձեռքբերումներ արձանագրած հայորդին, մասնակցելով դեռևս 2016թ. ապրիլյան պատերազմին, արժանացել էր «Հայոց բանակի քաջարի մարտիկ»,«Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն մարզիկ» կրծքանշանների, և բազում շնորհակալագրերի հասցեատեր էր։

Հայրենիքին մատուցած անձնվեր ծառայությունների համար Արտյոմ Արեգի Ավագյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։

Հերոսները չեն մահանում, այլ անմահանում են։ Փառք հայրենիքի համար ընկած բոլոր քաջորդիներին»։