Արցախում սեպտեմբերի 28-ին կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
Նախարարության հաղորդմամբ՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
«Դժբախտաբար ունենք մեկ մահվան դեպք։ Հիվանդը 81-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության(COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլսիգմենտար թոքաբորբ, պոլիօրգան անբավարարություն»,-ասվում է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: