«Քանի դեռ կա Արցախի դրոշը, կա Արցախի պաշտպանության բանակը, մենք այստեղ ենք». Հովիկ Ասմարյան


«Քանի դեռ կա Արցախի դրոշը, կա Արցախի պաշտպանության բանակը, մենք այստեղ ենք». Հովիկ Ասմարյան
Սեպտեմբեր 27 19:50 2021

«Արցախը հիմա փորձում է իր վերքերը բուժել: Արցախում ապրող հայությունը,  սակայն, զգում է, որ մենակ է, որովհետև հույս կամ հավատ չունենք Հայաստանի այսօրվա ղեկավարությունից, թե կարող են որևէ  դրական բան անել Արցախի և արցախահայության համար,- 168.am-ի հետ զրույցում նշեց տարիներ առաջ ընտանիքով Ստեփանակերտում հաստատված սիրիահայ Հովիկ Ասմարյանը՝ մանրամասնելով,- Եթե  Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը չի կարողանում Հայաստանի սահմանային  հարցը լուծել, ինչպե՞ս կարող է Արցախի հարցը լուծել: Մեզ համար այնտեղ նստած են մի խումբ մարդիկ, որոնք կյանքում որևէ հաջողության չեն կարողացել հասնել, և պարզապես օգտվելով նախկին ղեկավարության հանդեպ ժողովրդի դժգոհությունից, հասան իշխանության և հասցրին այս վիճակին»:

Հիշեցնենք, 168.am-ը պատերազմի օրերին անդրադարձել էր Ասմարյանների ընտանիքին, որոնք անգամ հրթիռակոծությունների տակ բաց էին  պահում  «Սամրա» ընտանեկան ռեստորանը, հյուրասիրում, հյուրընկալում Արցախ մեկնող կամավորականներին, սնունդ հասցնում ապաստարաններ: Այդ օրերին անգամ Հովիկ Ասմարյանը վստահորեն ասում էր՝ իր երեխաների ապագան ևս Արցախում է պատկերացնում:

Ասմարյաններն իրենց ապագան այսօր էլ տեսնում են Արցախում:

«Քանի դեռ կա Արցախի դրոշը, կա Արցախի պաշտպանության բանակը, մենք այստեղ ենք»,- ասաց Հովիկ Ասմարյանը: