Աշխարհում սարսափելի գնաճ է եւ մեր հայկական գնաճի հիմնական բաղադրիչը Հայաստանից դուրս է: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Եթե ձեթը Ռուսաստանում ՌԴ-ում թանկացել է 2 անգամ, մենք ինչ էլ անենք, չենք կարող ձեթի գինը իջեցնենք: Այն, որ պետք է փոխենք տնտեսության կառուցվածքը եւ ավելի քիչ կախված լինենք միջազգային շուկաների գներից, դա միանշանակ է»,-ասաց նա: