Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ առաջատար այլ երկրներ շաբաթ օրը նշանակալի գործարքի են հասել` Google-ի, Facebook-ի, Apple-ի եւ Amazon-ի նման տրանսազգային ընկերությունների համաշխարհային հարկումը բարձրացնելու համար, հաղորդում է Reuters-ը:
Որպես լուծման մի մաս, որը կարող է հարյուրավոր միլիարդավոր դոլարներ հավաքել COVID-19-ի հետեւանքները հաղթահարելու հարցում կառավարություններին օգնելու համար, խոշոր զարգացած տնտեսությունների G7-ը համաձայնել է աջակցել կորպորատիվ հարկի նվազագույն տոկոսադրույքը` առնվազն 15%: Այս որոշման նախաձեռնողը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն է:
Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շուլցը հայտարարել է. «Ընկերություններն այլեւս չեն կարողանա խուսափել իրենց հարկային պարտավորություններից՝ իրենց շահույթը ամենացածր հարկմամբ երկրներում ստանալով»:
Հարուստ երկրները տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի պայմանավորվեն խոշոր տրանսազգային ընկերություններից ավելի շատ եկամուտ ստանալու եղանակի շուրջ, որոնք կարող են ոչ մեծ հարկ վճարել աշխարհի երկրների միլիարդավոր դոլարների վաճառքից՝ նվազեցնելով պետական ֆինանսները:
Նախարարները նաեւ պայմանավորվել են շարժվել այն ուղղությամբ, որպեսզի ստիպեն ընկերություններին հայտարարել շրջակա միջավայրի վրա իրենց ազդեցության մասին, որպեսզի ներդրողները կարողանան ավելի հեշտությամբ որոշել՝ ֆինանսավորե՞ն արդյոք դրանց: Սա Մեծ Բրիտանիայի համար առանցքային նպատակ է:
G7-ի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Ճապոնիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Կանադան: