Թուրքիայում հաշվել են Ռուսաստանից չվերթների արգելքի հեևանքով գրանցված վնասի չափը


Թուրքիայում հաշվել են Ռուսաստանից չվերթների արգելքի հեևանքով գրանցված վնասի չափը
Հունիս 3 20:25 2021

ՌԴ-ի կողմից   դեպի Թուրքիա քաղաքացիների տեղաշարժի  արգելքը  մինչև հունիսի 21-ը երկարաձգելու որոշումը նոր վնասներ կհասցնի թուրքիայի զբոսաշրջային ոլորտին։


Այս մասին տեղեկացնում  է Russia Today-ը՝ վկայակոչելով թուրքական Daily Sabah պարբերականի տվյալները: Տեղի զբոսաշրջային ոլորտի  ներկայացուցիչների գնահատմամբ՝ ապրիլից ի վեր սահմանված արգելքի հետևանքով ֆինանսական կորուստների ընդհանուր ծավալը կազմում է առնվազն 2 մլրդ դոլար:

Թուրքական կողմը հույս է հայտնել, որ ավիաչվերթները Ռուսաստանից Թուրքիա կվերականգնվեն հաջորդ ամիս:

Հիշեցնենք, որ ՌԴ-ն, Թուրքիայում «Քովիդ-19»-ի տարածմամբ պայմանավորված, ապրիլի 15-ից սահմանափակել է թռիչքները դեպի Թուրքիա՝ այդպիսով սահմանափակելով զբոսաշրջային հոսքը: