Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք


Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
Ապրիլ 8 12:30 2021

Արցախում ապրիլի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 47 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն Արցախում հասել է 22 384-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 524 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 936 քաղաքացու հետազոտություն, որից 640-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան