Արցախի օկուպացված տարածքներում երկու ադրբեջանցի զինվորական է պայթել ականի վրա


Արցախի օկուպացված տարածքներում երկու ադրբեջանցի զինվորական է պայթել ականի վրա
Ապրիլ 6 23:47 2021

Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում երկու ադրբեջանցի զինվորական է պայթել ականի վրա: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր` անհետ կորածների որոնման աշխատանքների ժամանակ:

Վնասվածքներ ստացած զինծառայողներ Փունխան Ալիևի և Բախտիյար Իլգարօղլուի կյանքին ոչինչ չի սպառնում:

Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է հետաքննություն: