Ալիևը հանձնարարել է ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղում ջրամբարներ կառուցելու անհրաժեշտությունը


Ալիևը հանձնարարել է ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղում ջրամբարներ կառուցելու անհրաժեշտությունը
Ապրիլ 5 17:12 2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում ջրամբարներ կառուցելու անհրաժեշտությունը, հայտնում է minval.az-ը։

«Խնդրի քննարկումը հրամայական է․ «ազատագրված» (չակերտները-Խմբ.) տարածքներում ջրամբարներ կառուցելու անհրաժեշտություն կա», - այսօր կայացած առցանց խորհրդաժողովի ընթացքում ասել է Ալիևը՝ ընդունելով «Մելիորացիայի և ջրային տնտեսության» ԲԲԸ նորանշանակ նախագահ Զաուր Միքաիլովին։

Ալիևը միևնույն ժամանակ նշել է, որ Իրանի հետ սահմանին մոտ գտնվող «Խուդաֆերինի» և «Գիզ Գալասի» ջրամբարները տարածքում ջրի ամենամեծ աղբյուրներն են:

Այս մասին Ալիևն ասել է․ «Սրանք շատ մեծ ջրամբարներ են: «Խուդաֆերինի» ջրամբարի ծավալը 1.6 միլիարդ խորանարդ մետր է, դա շատ մեծ ջրամբար է: Այս ջրամբարն օգտագործելու համար, իհարկե, անհրաժեշտ է լրացուցիչ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել»։