Ադրբեջանում վերահսկվող գրավյալ տարածքներում անվտանգության վատ կազմակերպման պատճառով շարունակում են ադրբեջանցիներ զոհվել:
Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ անցյալ տարվա նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներում ականների պայթյունների հետեւանքով զոհվել է Ադրբեջանի 20 խաղաղ բնակիչ եւ զինվորական:
«Ականի պայթյունի զոհ են դարձել Ադրբեջանի 14 քաղաքացիական անձ եւ 6 զինվորական»,- ասվում է հաղորդագրության մեջ: