Որոնողական աշխատանքները շարունակվում են Ջրականի շրջանում. ԱԻՊԾ


Որոնողական աշխատանքները շարունակվում են Ջրականի շրջանում. ԱԻՊԾ
Ապրիլ 5 10:27 2021

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է»: