Կորոնավիրուսով վարակման 1116 և մահվան 19 նոր դեպք


Կորոնավիրուսով վարակման 1116 և մահվան 19 նոր դեպք
Ապրիլ 2 11:21 2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 194852 դեպք, որոնցից 174545-ը՝ առողջացած, 3552-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15851 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 864876 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 4830 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1116 նոր դեպք: Ունենք 864 առողջացած և 19 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 904 է»: