Արցախում կորոնավիրուսային հիվանդության չորս նոր դեպք է գրանցվել


Արցախում կորոնավիրուսային հիվանդության չորս նոր դեպք է գրանցվել
Մարտ 16 13:10 2021

Արցախում մարտի 15-ին կատարված 51 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ մարտի 16-ի դրությամբ  ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3 755 քաղաքացու հետազոտություն, որից 528-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,-հայտնում են գերատեսչությունից՝ հորդորելով  հետևել առողջապահական ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: