Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր ևս դադարեցվել են. կվերսկսվեն մարտի 15-ին


Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր ևս դադարեցվել են. կվերսկսվեն մարտի 15-ին
Մարտ 13 12:27 2021

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր էլ դադարեցվել են եղանակի պատճառով:

Որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 15-ին:

Նշենք, որ հրադադարից հետո առ այսօր հայտնաբերվել է 1499 աճյուն: