Արցախը չենք թողնելու՝ որևէ մեկի «գրկում» լինի. Վիտալի Բալասանյան


Արցախը չենք թողնելու՝ որևէ մեկի «գրկում» լինի. Վիտալի Բալասանյան
Մարտ 13 00:30 2021

Երբևէ որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր: Այս մասին Արցախի Հանրային հեռուստատեսության «Օր․ Թեմա» ծրագրին տված հարցազրույցում նշել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Արցախն ունեցել է, ունի և ունենալու է Զինված ուժեր` ավելի մոբիլ, ավելի մարտունակ: Մենք բոլորս միասին ընդհուպ կարող է օգնենք, թույլ չտանք, որ ռազմական ճանապարհով որևէ հարց լուծվի Հայաստանի Հանրապետությունում: Նույնը վերաբերում է Արցախի Հանրապետությանը: Ամեն ինչ պետք է անել քաղաքակիրթ ճանապարհով»,- ասել է նա: 

Բալասանյանը նշել է՝ Արցախը չեն թողնելու` որևէ մեկի գրկում լինի, Արցախը լինելու է որպես սուբյեկտ, որպես հայկական:

«Ավելի քան վստահ եմ, մենք դուրս ենք գալու այս իրավիճակից և Հայաստանի Հանրապետության հետ մենք ունենալու ենք մեկ միասնական մեծ Արմենիա», - ասել է ԱԽ քարտուղարը։

Մանրամասները՝ տեսանյութում